Գառնիկ Բադալյանը, համատեղության կարգով, նշանակվել է Աֆղանստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Քաղաքականություն
22.05.2019 | 18:26ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գառնիկ Բադալյանը, համատեղության կարգով, նշանակվել է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ):