ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը Բիշքեկում մեկնարկել է

Լուրեր

18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Ղրղզստանում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:

Հանդիպման առաջնային հարցերից մեկն անվտանգության թեման է: ԱԳ նախարարները քննարկելու են անդրսահմանային մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի հարցեր, առաջին հերթին՝ ահաբեկչական կազմակերպությունների կողմից:

Նախարարները նիստը կանցկացնեն նեղ և ընդլայնված ձևաչափերով, իսկ ավարտին ի շարք փաստաթղթեր կստորագրվեն:

Նախատեսվում է, որ ԱԳ նախարարների խորհրդի նիստում կքննարկվի նաև ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այս պաշտոնի միակ թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Զասն է:

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: 2019 թվականին կազմակերպությունում նախագահում է Ղրղզստանը: