Ո՞վ է ծախում Արցախը, եղբա՛յր, անուն տվեք ու բռնեք․ Կարեն Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Չկա որևէ քաղաքացի, որը հավատում է Հայաստանում դատական համակարգին, և այն, որ այդ համակարգը պետք է բարեփոխվի, ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց միևնույն ժամանակ, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էր պետք փակել դատարանների դռները՝ այն էլ վարչապետի կոչով»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով  մայիսի 20-ին վարչապետի՝ դատարանների դռներն ու մուտքերն արգելափակելու կոչին։

«Կարծում եմ՝ դա  ինչ-որ պահի անհասանալի դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի համար, երբ ինքը կոչ արեց ազատել դատարանների մուտքերը։ Այստեղ նա ունեցավ երկու կորուստ․ ենթադրում եմ, որ նրան խորհուրդ են տվել, որ հետ կանգնի, և այդ խոհուրդ տվողները նրան «պաստավկա» են արել․ պարզ էր, որ եթե չհավաքվի շատ մարդ, Նիկոլ Փաշինյանն ունենալու է իմիջային կորուստ․ չէ՞ որ նախկինում նրա ձեռքի մի շարժումով հավաքվում էր մինչև 200 հազար մարդ, իսկ հիմա՝ կոչից հետո, ֆիքսում են 1100 մարդու։ Երկրորդ կորուստը միջազգային ատյանների արձագանքն է․ նրանք առավել դիվանագիտորեն ասացին, որ իրենք կաջակցեն բարեփոխումներին, սակայն դա պետք է արվի Սահմանադրության և օրենքների շրջանակներում, սակայն նրանք միևնույնն է՝ ֆիքսեցին մի բան, որը հետագայում կարող է թուլացնել բանակցային ռեսուրսը՝ այդ թվում  փաստացի 100 տոկոսանոց դեմոկրատական լեգիտիմությունը․ դեմոկրատիա բառի  վրա շատ դժվար է լինելու խաղալ հետագայում, կարծում եմ՝ դա հասկացավ Նիկոլ Փաշինյանը և հետ քաշվեց՝ չբացելով  իր ճանապարհային քարտեզը»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Անդրադառնալով  մայիսի 2-ին վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ Արցախի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ վարչապետի ելույթին, Կարեն Քոչարյանն ասաց․ «Խորհուրդ եմ տալիս բոլորին շատ զգուշ լինել, որովհետև չի կարելի օդում ինչ-որ բաներ ասել։ Եթե վարչապետը Իրանում ասում է կան լրտեսներ և հետևանքներ չեն լինում, ասում է, որ ԱԱԾ-ից կորել են դոսյեներ ու էլի հետևանքներ չեն լինում, էստեղ պետք է ասեմ՝ ի՞նչ  են նշանակում օդում կախված այս խոսակցությունները։ Եղբա՛յր, անուն ասեք ու բռնեք․ վարչապետն է չէ՞ ասում, իսկ վարչապետի ասելուց հետո պետք է լինեն գործողություններ և հետևանքներ։ Հիմա՝ Արցախի վերաբերյալ ի՞նչ է նշանակում որոշ շրջանակներ, ովքե՞ր են դրանք, ո՞վ պետք է կարողանա ծախի: Ենթադրենք դա գործող իշխանություններն են՝ Արցախը գործողները ծախում են գնան դառնան բո՞մժ, ուր գնան ապրեն, ում վրա դա գցեն, չէ՞ որ նրանց ծախելուց հետո կարևոր չի, թե ով է ՀՀ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը, թե Պողոս Պողոսյանը։ Եթե գործողները չեն, ապա ասեք ովքե՞ր են ու բռնեք․ չէ՞ որ տրամաբանություն պետք է լինի, որը ես չեմ տեսնում»։

Մանրամասները՝ տեսանյութում։