Մայիսի 20-ին տեղի ունեցած դեպքերի ազդեցությունը Հայաստանի վարկանիշի վրա առավելապես կախված կլինի իշխանությունների հետագա քայլերից․ Թևան Պողոսյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարչապետ Փաշինյանի կոչով դատարանների մուտքերն արգելափակելու կոչին և դրա վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների ու ԱՄՆ դեսպանատան արձագանքներին:

«Եթե հետագա քայլերը լինեն օրինական, թափանցիկ, հաշվետու, մշակվի հայեցակարգ, ռազմավարություն, ընդգրկուն մեխանիզմներով բարեփոխումներն առաջ տարվեն, ապա դա օրինակելի կլինի, իսկ եթե այս ամենը չապահովենք, կլինեն այլ գնահատականներ»,- նշեց Պողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ ԵԽԽՎ և ԱՄՆ դեսպանատան արձագանքը մայիսի 20-ին տեղի ունեցած իրադարձություններին, եղել են որպես արձագանք հնչած առաջարկություններին։

«Հասարակությունում մի թյուրիմացություն կա, թե որ արձագանքն է ավելի ուժեղ, բայց քաղաքական դաշտը և պետական ինստիտուտները կոչով էին հանդես գալիս մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 12-ը: Այս կառույցներն արձագանքել են առաջարկված փոփոխություններից հետո: Հասկանալի է, որ նրանք ողջունում են բարեփոխումները, հասկանում են, որ ՀՀ դատական համակարգն ունի խնդիրներ, որոնք պետք է միասնական հաղթահարենք, ողջունում են դատական համակարգի բարեփոխումների ցանկությունը և կոչ են անում ամեն ինչ անել օրենքի շրջանակներում, համաձայն մեր ստանձնած պարտավորությունների: Մեկ ամիս անց այլ կառույցի կոչը գուցե այլ լինի»,- նկատեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահը։

Թևան Պողոսյանը միևնույն ժամանակ նշեց, որ դժվար է գտնել մեկին, ով դրական կգնահատի իշխանության կողմից դատարանների մուտքերը փակելու կոչերը, քանի որ դատական իշխանությունն ինքնին առանձին իշխանություն է, և մեր երկրում երեք իշխանություններն էլ՝ օրենսդիր, գործադիր և դատական, ձևավորվում են ՀՀ Սահմանադրության համաձայն, միմյանցից անկախ են և ունեն համապատասխան փոխվերահսկողության մեխանիզմներ:

«Դրանում է ժողովրդավարությունը: Եվ դրական իմաստով ընկալում չէր կարող լինել»,- ասաց նա:

Պողոսյանը նաև նշեց, որ եթե որոշվում է, որ մի բան է արվելու, բայց այն չի համապատասխանում Սահմանադրությանը կամ օրենքներին, պետք է քննարկել, թե ինչ փոփոխություններ արվեն օրենսդրական դաշտում կամ Սահմանադրությունում․ եթե կա անհրաժեշտություն, ապա պետք է նաև անցկացվի հանրաքվե, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքի շրջանակներում, որ ընկալելի լինի և՛ մեզ, և՛ միջազգային հանրության համար։

«Հայաստանը ԵԽ անդամ է, տարբեր միջազգային կառույցներում ունենք ստանձնած պարտավորություններ և այդ ոգով ու շնչով պետք է առաջնորդվենք: Ուրախ եմ, որ մտնում ենք օրենսդրական դաշտ, կլինեն քննարկումներ:  Չպետք է պրիմիտիվ ձևով կրկնել ուրիշ երկրների փորձը»,- ասաց նա։