Նիստը վարող կա, քո վրա մի վերցրու. Ալեն Սիմոնյանը կոպիտ հակադարձեց Հայկ Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած Վիճակախաղերի մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը:

Նախագծի համահեղինակ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ նախագիծը մեկ անգամ ևս քննարկվել է, սակայն կիսատ է մնացել, որից հետո մի շարք աշխատանքային քննարկումներ են եղել։ ԱԺ փոխխոսնակը հույս հայտնեց, որ այսօրվա քննարկման արդյունքում հանձնաժողովը կոնսենսուսի կգա, որից հետո նախագիծը կներառվի լիագումար նիստի օրակարգում։

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց փոփոխությունների առաջարկները։

«Առաջարկ կար՝ հանել 500 մլն դրամի ֆինանսական երաշխիքի պահանջը, և այդ հարցում բոլորս համակարծիք էինք: Ինչ վերաբերում է տարբեր կայքերի արգելափակմանը, դա տեխնիկական դժվարություններ էր առաջացնում, այդ դրույթը, համաձայնության գալով, հանել ենք։ Գազալցակայաններում դրված խաղադրույքների հարցը, որոնք պետք է դուրս գան շրջանառությունից, այդ հարցում ևս լիակատար կոնսենսուս կա։ Առաջարկն է, որ խաղադրույքներ ընդունելու համար սկզբնական շրջանում յուրաքանչյուր բուքմեյքերական ընկերություն Երևանի ամեն վարչական շրջանում մեկական կետ ունենա, հետո քննարկվեց ամեն ընտրատարածքում մեկական կենտրոն լինելու տարբերակը, ինչպես նաև մարզկենտրոններում, և աստիճանաբար դրանք փակվեն»,- ասաց Թունյանը։

Բաբկեն Թունյանի խոսքով՝ ընդունվող խաղադրույքների մոտ 83 տոկոսը կատարվում է օնլայն տիրույթում, 16-17 տոկոսը՝ բեթշոփերի (betshop) միջոցով:

«Օնլայն տիրույթը գնալով աճում է, բեթշոփերը՝ նվազում: Երբ մենք հանդիպել ենք բուքմեյքերական ընկերությունների հետ, իրենք ասում էին, որ մեկուկես տարի ժամանակ է պետք, որ կարողանան փոփոխությանն ադապտացվել և օնլայն տիրույթում իրենց դիրքերն ամրապնդել։ Հայկ Սարգսյանն առաջարկում էր, որ բեթշոփերի մասով կիրառումն ուժի մեջ մտնի 2021 թվականի հունվարի 1-ից, որ փաստացի մեկուկես տարի թողնենք աշխատեն, և շուկայում մոնոպոլացված վիճակ չստեղծվի»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ այս պահին խնդիր կա տարածքային բաժանման առումով, թե որտեղ քանի նման ընկերության գործունեություն շարունակվի: «Մի իրավիճակ ունենք, երբ Նուբարաշենը, Դավիթաշենը, Մարաշը փոքր տարածքներ են, և բնակչությունը փոքր է՝ ի տարբերություն Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, առաջարկում եմ, որ ոչ թե ըստ վարչական շրջանի լինի, այլ ըստ ընտրատարածքների տրամաբանության»,- ասաց նա։

Նշենք, որ Ալեն Սիմոնյանը թեմայի շուրջ անընդհատ վեճի էր բռնվում իր գործընկեր Հայկ Սարգսյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան