«Սուրբ» բառն ավելացավ միայն Գրիգոր Լուսավորիչ փողոցի անվանումում. մյուս երկու փողոցները չանվանափոխվեցին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի ավագանիում այսօր կայացավ հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված 14 հարցից 3-ը վերաբերվում են մայրաքաղաքի փողոցների անվանումներում «սուրբ» բառի ավելացմանը:

Այս նախագծի հեղինակը, հիշեցնենք, ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն է: Նախագծով առաջարկվում է Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացի, Գրիգոր Լուսավորիչ և Մաշտոց պողոտաների անվանումներում ավելացնել «սուրբ» բառը:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք այդ փոփոխությունը հավելյալ ծախս կամ դժվարություն չի՞ առաջացնի, Թեհմինա Վարդանյանը պատասխանեց, որ եթե հավելյալ ծախս պահանջվի, ինքը պատրաստ է դիմել եկեղեցուն օժանդակության համար: Դժվարությունների մասին էլ ասաց, որ եթե հասցեներում փոփոխության խնդիր առաջանա՝ քաղաքապետարանը քաղաքացիներին կտրամադրի տեղեկանք:

Ավագանու անդամների քվեարկության արդյունքում փողոցներն անվանափոխելու երկու հարցը մերժվեց: Ընդունվեց միայն մեկը` ըստ այդմ Գրիգոր Լուսավորիչ փողոցը կանվանակոչվի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:

Լիլիթ Շաբոյան