Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ԱԱԾ տնօրենը այդքան սերտ համագործակցի քրեական հեղինակությունների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ Ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենն այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: Այո՛, նախկինում համագործակցություն եղել է, բայց ոչ թե տնօրենի, այլ ավելի ցածր չինովնիկների մակարդակով։

Այս մասին այսօր «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ո՞ւմ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Երբ ունես մի իրավիճակ, երբ ավելի ցածր մակարդակի չինովնիկներից մեկը, որը, ըստ ամենայնի, զբաղվել է քրեական հեղինակությունների հետ համագործակցությամբ, դարձել է ԱԱԾ տնօրեն, ականատես ես լինում, թե ինչպես է նման համագործակցությունը ստացվում։ Վստրեչի Ապեր, Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո․ այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում։ Այդ մարդիկ Երևանի Էրեբունի վարչական շրջանից են: Ուզում եմ հիշեցնել, որ Արթուր Վանեցյանն էլ նախկինում ԱԱԾ Էրեբունու բաժնում է աշխատել և դեռ այն ժամանակներից, ըստ շրջանառվող լուրերի, բավականին մտերիմ հարաբերություններ ունի նրանց հետ։ Կրկնում եմ՝ երբեք  ինձ մոտ չի եղել էնպիսի տպավորություն, որ ԱԱԾ տնօրենը համագործակցի քրեական հեղինակությունների հետ»,- ասաց Իոաննիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգողը նշեց, որ վերահաստատում է իր այն պնդումը, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները պահանջում են, որ Ազգային անվտանգության ծառայության լիազորությունները փոխվեն և ԱԱԾ-ն մնալով փակ կառույց պետք է զբաղվի հետախուզությամբ և հակահետախուզությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։