Ի՞նչ եք արել, որ էսօր եկել ասում եք՝ մենք գիշերը մինչև 7-8-ը քննարկում ենք. Հայկ Սարգսյանը՝ ԲՀԿ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկումը բավական թեժ անցավ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, անդրադառնալով ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանի հայտարարությանը, թե գալու է մի օր, որ խոշոր արտադրողներին ասենք՝ փակվեք, ասաց. «Պարո՛ն Դալլաքյան, մենք մի ամիս է՝ քննարկում ենք, բայց ԲՀԿ-ն ոչ մի բանի չի մասնակցում: Դուք պատկերացումներ ունե՞ք, թե մենք ինչ բուռն քննարկումներ ենք ունեցել, հակամարտությունների մեջ ենք հայտնվել: Դուք դրանց չեք մասնակցել, այսօր եկել եք ամպագոռգոռ հայտարարություններ եք անում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ և կընդգրկվի մայիսի 29-ին մեկնարկելիք ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան