Դեսպանը Էլենի Ստամատակիին է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները

Լուրեր

08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

ՀՀ ԱՖՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին (Eleni Stamataki):

«Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը՝ որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլենի Ստամատակին, իր հերթին անդրադարձավ երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված սերտ համագործակցությանը և կարևորեց դրա հետագա ամրապնդման ու խորացման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-հունական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի վերաբերյալ:

Դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները:

Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների փոխաջակցության և երկու խորհրդարանների բարեկամության խմբերի համագործակցության ընդլայնման հեռանկարին»,- ասված է հաղորդագրությունում: