Հայաստանը պետք է օգտագործի վետոյի իրավունքը Ստանիսլավ Զասի թեկնածության հարցում. Ստեփան Գրիգորյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի մասին

Լուրեր

12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողրբեգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարո՛ն Գրիգորյան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ և հայտարարեց, որ կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև: Նա նաև նշեց, որ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի Կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Դուք նման բան տեսնո՞ւմ եք: Կարծում եք՝ այս հայտարարությունը հստակ հասցեատեր ունի՞:

– Հայաստանում հեղափոխության պրոցեսը չի ավարտվել, մենք տեսնում ենք, որ նախկինները՝ նկատի ունեմ ռեժիմի ներկայացուցիչները, պայքարում են՝ ունենալով ռեսուրսներ, և դա վտանգ է պետության համար, նաև նոր կարգերի, դրական փոփոխությունների համար: Նպատակաուղղված, բավական պրոֆեսիոնալ աշխատանք է գնում նոր իշխանությունների դեմ, և դա չի կարող չմտահոգել: Չեմ ուզում անձնականացնել՝ անձամբ ում ուղղեց վարչապետն իր ուղերձը, բայց Արցախի հետ կապված, այո՛, նա մտահոգություններ ունի, քանի որ Նիկոլ Փաշինյանը զգում է, որ նաև Արցախում է աշխատանք տարվում իր մոտեցման դեմ: Երբ իշխանափոխություն կատարվեց Հայաստանում, տեսակետ կար, որ, միգուցե, Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ՝ տարածքներ հանձնելու համար: Նման փորձ արվեց ներկայացնելու, բայց նրա քաղաքականությունը Ղարաբաղի հարցում փարատեց դա: Բայց այդ աշխատանքը գնում է, և չէի ասի՝ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Եվ այդ հայտարարությունն իր մտահոգությունների արձագանքն էր: Ո՞ւմ կոնկրետ նկատի ունի՝ պետք է իրեն հարցնել, բայց ես համարում եմ, որ եթե նույնիսկ ուժեր կան, որ դա անում են, խորհուրդ կտայի չանել, քանի որ Ադրբեջանի կողմից եկող վտանգներն իրական են, և ադրբեջանցիները կարող են օգտվել այն բարդ պրոցեսից, որ գնում է Հայաստանում, Արցախում…

– Վարչապետը երեկվա ելույթում նաև Արցախի ժողովրդին կոչ ուներ, մասնավորապես՝ «մերժել բոլոր այն ուժերին, ում գործունեությունն ուղղված է մեր ժողովրդի երկու հատվածների միջև հակասություններ սերմանելուն, և սատարել միայն այն ուժերին, ովքեր հանդես են գալիս Հայաստանի ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Կառավարությանն աներկբա աջակցելու դիրքերից»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Այստեղ հստակ կարող եմ ասել, որ դա ուղղված է Արցախի քաղաքական դաշտին, քանի որ այնտեղ նախատեսված են և՛ խորհրդարանական, և՛ նախագահական ընտրություններ, որ այդ ընտրությունների ժամանակ հետևեն՝ ով ինչ է ասում, ինչ կոնցեպցիա է առաջ տանում: Գիտեք, որ հիմա քննարկումներ են ընթանում Արցախի ապագայի մասին, և երկու գիծ կա. մեկը՝ միավորման գաղափարին վերադառնալը, մյուսը՝ շարունակել Մադրիդյան սկզբունքները, Արցախը հասցնել անկախության: Եվ թեժ վեճեր են գնում: Կարծում եմ՝ ինքը կոչն ուղղեց ժողովրդին, որպեսզի ժողովուրդը հասկանա՝ ով ինչ է ուզում: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ուշադիր եղեք, թե ուր են տանում: Այն ուժերը, որոնք սեպ են խրում մեր ժողովրդի երկու հատվածների միջև, իրենց ձայն մի տվեք:

– Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց: Սա տարբեր կարծիքների, քննադատությունների տեղիք տվեց: «Իմ քայլը» խմբակցությունն Արցախի նախագահին նույնիսկ Ազգային ժողով հրավիրեց՝ փակ հանդիպման և, ըստ տեղեկությունների, թեժ քննարկում է տեղի ունեցել: Բակո Սահակյանն է ասում է՝ իր քայլը լարվածությունը թուլացնելու նպատակ ուներ: Կարծում եք՝ լարվածությունը թուլացա՞վ: Եվ, ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում՝ այդ երաշխավորությունն ու դրա հիման վրա Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելը:

– Այն, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը փորձում են աջակցել Ռոբերտ Քոչարյանին, ինձ համար զարմանալի չէ: Նրանք միասին կռվել են, պայքարել են շարժման և պատերազմի ժամանակ: Ինձ համար դա շատ հասկանալի է: Անհասկանալի է մեր դատական մարմինների պահվածքը: Հարցը նրանում չէ՝ մարդուն դատել, նստացնել, այլ այն, թե դատական համակարգը համապատասխանո՞ւմ է նոր միտումներին, թե՞ ոչ, արդա՞ր է տանում գործը, թե՞ ոչ: Քննչական մարմինները, դատախազությունը, որ մեղադրանք են առաջադրել, որքանո՞վ արդյունավետ են գործել: Այս խնդիրներն են ավելի կարևոր: Եվ չեմ թաքցնում՝ այն, որ բարեփոխումներ չենք արել այդ մարմիններում, բերեց այդ ճգնաժամին, ինչը փայլուն զգաց Նիկոլ Փաշինյանը, և դրա հետ էր կապված դատարաններն արգելափակելու նրա նախաձեռնությունը: Դժբախտաբար՝ դա ուշացումով է արվում:

– Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա: «Իմ քայլը» խմբակցությունն այսօր արդեն նիստ է արել, և նման հանձնաժողով ստեղծելու որոշում է ընդունվել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ձևաչափ պետք է ունենա այդ հանձնաժողովը և ինքներդ դրա աշխատանքի, ուսումնասիրությունների արդյունքում ի՞նչ հարցերի պատասխան եք ակնկալում:

– Միանշանակ ճիշտ որոշում է, ես այդ մասին անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին եմ խոսել: Նույնիսկ նախկին իշխանություններն էին ստիպված ասել, որ լրջագույն սխալներ արվել են՝ նաև բանակի ղեկավարների կողմից, լրջագույն բացթողումներ կային: Պետք է ուսումնասիրել՝ ո՞ւմ պատճառով է, որ մեր զինվորները, ասենք, իրավունք չէին ստանում կրակել, երբ ադրբեջանցիներն արդեն մտել էին Ղարաբաղ, և հրաման չէին տալիս: Պետք է հասկանալ՝ դա միտումնավո՞ր էր, պատճառն ի՞նչ էր: Պարտավոր ես ուսումնասիրել, եթե վաղը նորից պատերազմ լինի, նորից խնդրի առջև՞ ենք կանգնելու: Իսկապես, մեծ աշխատանք կատարվել է, մեր հասարակությունը պետք է նաև դրականի մասին իմանա, բայց քաղաքական, ռազմական իմաստով ինչպե՞ս է աշխատել համակարգը, այդ ուսումնասիրությունը չի կատարվել:

– Վաղը Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստ է անցկացվելու, որի ընթացքում նաև կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցն է քննարկվելու: Փաստորեն՝ ՀԱՊԿ անդամները շրջանցեցի՞ն Հայաստանի ցանկությունը: Հայկական կողմը պնդում էր, որ մինչև 2020թ. այդ պաշտոնում մեր երկրի ներկայացուցիչը պետք է պաշտոնավարի, բայց ժամանակավոր պաշտոնակատարով սահմանափակվեցին: Կարծում եք՝ Հայաստանը պարտվե՞ց այս խաղում:

– Այդ նիստում, առաջին հերթին, կանոնադրական փոփոխությունների մասին քննարկում կլինի: Այս երեք տարվա մեջ, որը տրվում է անդամ պետություններին՝ գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացուցիչ նշանակելու համար, պետությունն իրավունք ունի՞, իր ներկայացուցչին հետ կանչելու դեպքում, ինչպես եղավ Յուրի Խաչատուրովի պարագայում, նոր ներկայացուցիչ առաջադրել, թե՞ հետ կանչելուց հետո հերթը մյուս երկրին է անցնում: Տրամաբանությունն այն է, որ երեք տարին մնա երկրին, մենք դա ենք պնդում: Եթե որոշում ընդունվի, որ ոչ, մենք կպարտվենք, իսկ եթե որոշվի, որ պետությունն իրավունք ունի երկրորդ թեկնածու առաջադրի պաշտոնավարման մնացած ժամկետի համար, ուրեմն մենք կհաղթենք, տրամաբանությունը կհաղթի: Բայց, որքան հասկանում եմ, մեր ուզածով չի լինի: Կա երկրորդ խնդիրը՝ Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասը: Նա կրթություն է ստացել, ռազմական վերապատրաստում է անցել Բաքվում: Նա կապեր ունի Բաքվի հետ, և դա, այո՛, մեզ համար սպառնալիք է: Եվ ես չեմ բացառում, որ Հայաստանը կասի՝ սկսվում է Բելառուսի պաշտոնավարումը ՀԱՊԿ-ում, մենք համաձայն ենք դրան՝ բացառությամբ Զասի թեկնածության: Մենք պետք է օգտագործենք վետոյի իրավունքը կոնկրետ այդ թեկնածուի հարցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան