ՊՆ-ի միջոցներով 48 բնակարան՝ սպաներին. Վանաձորում բնակարանամուտ էր

Լուրեր

08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
Բոլորը

Այսօր 3-րդ բանակային կորպուսի զինծառայողները նշեցին իրենց բնակարանամուտը:

ՀՀ ՊՆ-ի միջոցներով Վանաձորի Սիվաշավան թաղամասում գտնվող 48 բնակարաններ վերանորոգվել ու կահավորվել են, իսկ այսօր հանձնվել սպաներին: Բնակարաններից 2-ը ծառայելու են որպես զինվորական հանրակացարան:

 

«Բարոյահոգեբանական վիճակը, սոցիալ տնտեսական խնդիրներն են լուծվում և ինչպես տեսնում եք, մեր զինծառայողների աչքերում փայլ կա: Սա շատ կարևոր է, արդյունքում՝ ընտանիքն է ամրապնդվում, զինծառայողներն իրենց գնահատված են զգում: Ամենածանր ծառայություն մատուցող մեր պետական աշխատողները՝ դա զինծառայողներն են: Եվ երբ որ իրենք զգում են հոգատար վերաբերմունք իրենց նկատմամբ՝ ծառայությունն ավելի լավ են կատարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ ՊՆ-ն իրականացնում է զինծառայողների սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված մի քանի այլ ծրագիր ևս:

«Մենք ԶՈւ-ում մի քանի ծրագրեր ենք իրականացնում: Առաջինը կատարվում է հիպոթեքային վարկավորման միջոցով, երկրորդը, որ մենք պարտավոր ենք բնակարաններով ապահովել, հիմա շինարարություն ենք կատարում և շուտով կավարտենք այդ ծրագիրը: Սա այն տարբերակներից է, երբ որ ՊՆ-ն իր բյուջեից կառուցում և վերակառուցում է բնակարաններ, իսկ մյուսը՝ բնակարանների գնման վկայագրերն են, որոնք որ առաջնահերթ տրամադրելու ենք զորացրված զինծառայողներին,- ասաց Տոնոյանը: Հավելենք, որ ծրագիրը կյանքի կոչելու համար ծախսվել է 320 միլիոն դրամ:

Տաթևիկ Ղազարյան