ԵԽԽՎ-ի Հայաստանի մշադիտարկման խմբի համազեկուցողները մեկնաբանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել իբրև դատական իշխանության նկատմամբ ճնշումներ. այս մասին հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրելը (Սլովենիա)։

Ըստ ԵԽԽՎ կայքում տեղադրված հաղորդագրության` այս հայտարարությունը հետևել է դատարանների մուտքերը արգելափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքացիներին ուղղված կոչին այն բանից հետո, երբ դատարանը կալանքից ազատ է արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Առանց այդ որոշման հիմքերի վերաբերյալ որևէ գնահատականի, մենք ցանկանում ենք ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայմանն է, և հետևաբար օրենքի գերակայությունը լավագույնս պահպանվում է քաղաքական գործիչների կողմից որևէ միջամտության բացակայությամբ։ Կան հստակ իրավական ընթացակարգեր, ինչպիսին է, օրինակ, ավելի բարձր դատական ատյաններին հայցադիմումների ներկայացումը, դատական ատյանի այն որոշումները վիճարկելու համար, որոնք կարող են հարցեր առաջացնել։ Օրենքի գերակայության պահպանումը պահանջում է հարգանք ընթացակարգերի նկատմամբ, որպեսզի պաշտպանվեն բոլոր քաղաքացիները` անկախ նրանց ով լինելուց», – ասվախ է հայտարարության մեջ։

«Մենք ընդունում ենք, որ հասարակության արձագանքը այդ դատական վճռի վերաբերյալ ընդգծում է դեռևս ցածր մակարդակում գտնվող հանրային վստահության մակարդակը դատական համակարգի նկատմամբ։ Դատական բարեփոխումները մնում են առաջնահերթություն, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված ցանկությունը` հեռուն գնացող բարեփոխումներ իրականացնելու առումով` հատկապես կառուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի հետ այդ հարցում գործակցելու առնչությամբ», – մասնավորապես ասել են համազեկուցողները։