Լևոն Երանոսյանը խուսափեց հարցերի պատասխանելուց
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը քիչ առաջ ժամանեց դատարան:
Նա լրագրողների հարցերին չպատասխանեց: Ասաց միայն՝ «հարցրեք դատապաշտպանիս»:
Լրագրողների հստակեցնող հարցին, թե ի վերջո, սովորե՞ց Երանոսյանը լուսաձայնային նռնակները ճիշտ կիրառել, Երանոսյանը կրկին չպատասխանեց:
Լիլիթ Շաբոյան