«Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է անպատժելիությունն արդարացնող ելք հանդիսանա. Աննա Նաղդալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն այդ գործողությունները չպետք է հանդուրժեն անպատժելիությունը՝ հատկապես ծանր հանցագործությունների պարագայում: Մայիսի 21-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի մասին հարցին, որով Ադրբեջանն առաջարկում է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց:

«Հատկապես ծանր հանցագործությունների պարագայում, նաև այն պարագայում, երբ ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի խախտումներին»,- հավելեց նա:

Նաղդալյանն ընդգծեց, որ անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում, ուստի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդասիրական իրավունքի խախտումները:

«Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների, իսկ այդ հանցագործության հերոսացումը և դրանք կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է: Մենք անակատես ենք եղել, որ մարդասպանության համար դատապարտված անձն արտահանձնվելուց հետո հերոսացվել է միայն այն բանի համար, որ հայ է սպանել»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Մանրամասները՝ տեսանյութում: