Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ վտանգ զգաց. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, թեև Դուք վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել էիք հրաժարվել դատարաններն արգելափակելու կոչից, բայց ակցիան, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Չե՞ք կարծում, որ դա, ամեն դեպքում, սթափության կոչ էր դատական համակարգի աշխատողներին:

– Սթափության կոչի տարբեր եղանակներ կան, և չէի գտնում, որ դատարանների դռները փակելու տարբերակով, այդ համատարած ակցիայի միջոցով պետք է հարցը բարձրացվեր: Չնայած պետք է նշենք, որ, այնուամենայնիվ, այլ մեկնաբանություններով ներկայացվեց, որ ոչ թե դռները փակելու տարբերակով ակցիան իրականացվի, այլ ուղղակի այդ ակցիաների միջոցով արձանագրվի դատական իշխանության նկատմամբ անվստահության փաստը: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ վարչապետի այսօրվա ելույթը կարող էր առանց ակցիայի էլ լինել կամ ոչ այդպիսի ակցիայով:

– Ինչո՞ւ, այդ դեպքում, վարչապետը գնաց այդ ճանապարհով: Հապճեպ ինչ-որ որոշո՞ւմ էր:

– Ակնհայտ փաստ է, որ դա հետևեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն, չնայած կարող էր նաև մյուս հարցն առաջանալ, թե ինչու դա տեղի չունեցավ նախորդ դեպքում, երբ Վերաքննիչ դատարանի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց և դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Կամ, ասենք, Մանվել Գրիգորյանի հետ կապված: Այսինքն, թե ինչով է պայմանավորված, որ հենց հիմա, ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ ի տարբերություն նախաքննության փուլի՝ հիմա դատաքննության փուլն է սկսվում: Եվ, ըստ էության, արձանագրենք նաև հետևյալը, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը, որ ստեղծվեց, մարդկանց մոբիլիզացնելու նպատակ ուներ, որպեսզի դատական պրոցեսին զուգահեռ՝ նրանք հավաքվեին, ճնշում գործադրեին դատարանի վրա, որի նկատմամբ, իբր, չունեին անվստահություն: Չգիտեմ՝ այդ ճնշման արդյունքո՞ւմ դատավորն այդ որոշումը կայացրեց, թե՞ արդարադատության արդյունքում, բայց միանշանակ է, որ առաջին օրը բացարձակապես որևէ այլ ցույց չկար, բացի Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ակցիայից:

– Ձեր տպավորությամբ, այնուամենայնիվ, այս երկրորդ անգամ դատարանի որոշման վրա ազդեցություն կա՞ր:

– Ես չեմ ուզում շատ ավելի մանրանալ, որովհետև կուզեի դատավորի որոշմանն ամբողջությամբ ծանոթանալ: Բայց եզրափակիչ մասը, որը հրապարակվեց և որպես հիմնավորում ընդունվեց Արցախի գործող և նախկին նախագահների երաշխավորությունը, ինձ համար առնվազն տարօրինակ էր: Որովհետև, այո՛, երաշխավորման ինստիտուտը կա, բայց արդյո՞ք դա կարող է լինել այդ մարդկանց կողմից երաշխավորում: Եվ որքան էլ փորձեն ներկայացնել, որ իրենք որպես անհատ են հանդես գալիս, բայց, այնուամենայնիվ, նրանք Արցախի քաղաքական վերնախավի ներկայացուցիչներն են: Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը, երևի թե, առաջին անգամ վտանգ զգաց՝ այն իմաստով, թե քաղաքական գործընթացներն ինչպես են միահյուսվում քրեական գործի կամ դատաքննության, դատական իշխանության հետ:

– Վարչապետն այսօր հայտարարեց, թե դատական համակարգում վիրահատական միջամտություն է անհրաժեշտ, ասաց՝ արդեն ճանապարհային քարտեզ ունենք, բայց չբացահայտեց, թե ինչի մասին է խոսքը: Ի՞նչ քայլեր պետք է տեղի ունենան այդ համակարգում:

– Ինքն իր ելույթում նաև շատ հստակ քայլերն արձանագրեց. դա «վեթթինգն» է, հակակոռուպցիոն մարմնի ձևավորումը, անցումային արդարադատության կոնցեպտը, որի մասին, ի դեպ, հենց ինքն էր անցած տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում ասել: Բայց ես գտնում եմ, որ «վեթթինգը»՝ զտումը պետք է տեղի ունենա ոչ միայն դատական իշխանությունում, այլ նաև նույն դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան