Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա. նախագահը հանդիպել է Դարիգա Նազարբաևայի հետ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Վերին պալատի նախագահ Դարիգա Նազարբաևայի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության խորացման, ինչպես նաև տնտեսական, մշակութային ու հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Դարիգա Նազարբաևան շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Ալմաթիում կայնալիք Եվրասիական մեդիա ֆորումին մասնակցության և ֆորումի կայացմանը աջակցության համար:«Դուք շատ բան եք արել արևմտյան մեդիա հանրույթում այս ֆորումի առաջխաղացման համար»,-նշել է նա:

Դարիգա Նազարբաևան հայտնել է, որ իրենք ցանկանում են ընդլայնել համագործակցությունը Հայաստանի Ազգային ժողովի հետ, լիարժեքորեն օգտագործել խորհրդարանական բարեկամական խմբերի ողջ ներուժը:

Զրուցակիցները խոսել են նաև երկու երկների միջև համագործակցության հեռանկարային ուղղություների մասին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները և փոխգործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: «Ներկայիս գործակցության ծավալը շատ փոքր է ու չի համապատասխանում առկա ներուժին և մեկ տնտեսական գոտում գտնվող բարեկամ երկրների հարաբերություններին»,– ասել է նա: Նախագահը հատկապես կարևորել է համագործակցության զարգացումն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունն ու սննդի անվտանգությունը:

Նախագահը Դարիգա Նազարբաևայի խնդրանքով անրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդն ունի իմաստնություն՝ հաղթահարելու խնդիրներն ու առանց ցնցումների անցնել զարգացման նոր ճանապարհով»,- ասված է հաղորդագրությունում: