Ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագրերում այս տարի փոփոխություններ են կատարվել․ Գառնիկ Պետրոսյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում  ներկայացրել է բուսաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը, անդրադարձել լոլիկի հարավ-ամերիկյան ցեցի դեմ պայքարի աշխատանքներին, ինչպես նաև խորհուրդներ տվել գյուղացիական տնտեսություններին ընթացիկ տարվա բնակլիմայական գործոններով պայմանավորված բույսերի պաշտպանության լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ։

Ըստ Պետրոսյանի՝ ինտենսիվ այգիների հիմնման, կաթիլային համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագրերում այս տարի փոփոխություններ են կատարվել, որի ծրագրերը մեկնարկել են նախորդ տարի։

Պաշտոնյայի խոսքով՝  այդ աշխատանքների թվում հանվել է աշխատանքները կապալառու կազմակերպությունների միջոցով իրականացնելու պարտադիր պայմանը, ինտենսիվ այգիների դեպքում՝ բացի պտղատու այգիներից և հատապտղանոցներից, շահառուներին նաև  խաղողի այգիների հիմնման հնարավորություն է տրվել, հանվել է նաև կարկտապաշտպան ցանցերի պարտադիր առկայության պայմանը։

«Միաժամանակ երկարաձգվել է վարկի մայր գումարի մարման ժամկետը, էականորեն իջեցվել է տոկոսադրույքը, այժմ վարկը տրամադրվում է  2 % տոկոսադրույքով, 8 տարի մարման ժամկետով, որից 5 տարին՝ արտոնյալ, որի ընթացքում մայր գումարի մարումներ չեն կատարվում։ Բացի այդ, այժմ շահառուները հնարավորություն ունեն ոչ միայն վարկ վերցնել ինտենսիվ այգիների հիմնման և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար, այլև օգտվել գումարի հետվերադարձի տարբերակից։ Արդյունքում՝ արդեն ունենք 12 հա ինտենսիվ այգիների ներդրման համար կնքված վարկային համաձայնագրեր, 8 շահառուներ դիմել են փոխհատուցման տարբերակից օգտվելու համար, որոնցից 5-ի հայտերը բավարարվել են»,- նշել է Պետրոսյանը։

Անդրադառնալով  գյուղոլորտի խնդիրներին՝ Գառնիկ Պետրոսյանը կարևորել է լոլիկի հարավ-ամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարը և ջերմատան պայմաններում առկա են ցեցի տարածումը կանխելու բազմաթիվ մեթոդներ, իսկ բաց գրունտի համար մշակվել է ծրագիր, ձեռք են բերվել ֆերոմոնային թակարդներ, որոնք ներկայումս տեղադրվում են Արարատի և Արմավիրի մարզերում, փորձնական նմուշներ կտրամադրվեն նաև այլ մարզերում:

«Բացի այդ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ Արարատի Ոսկետափ և Արմավիրի Ակնալիճ համայնքներում իրականացվում է ցեցի դեմ պայքարի համալիր միջոցառումների պիլոտային ծրագիր: Փոխնախարարը կոչ է արել ճիշտ ժամանակին ձեռնարկել վնասատուի դեմ պայքարի միջոցառումները, ինչը թույլ կտա խուսափել բերքի կորստից և ապահովել կայուն իրավիճակ։ Միաժամանակ նա շեշտել է, որ վնասատուի զարգացումն անհնար է կասեցնել մեկ գործողությամբ. արդյունավետ պայքարը հնարավոր է ապահովել միմիայն համալիր միջոցառումներ ձեռնարկելով` սկսած նախորդ տարվա աշնանից մինչև վաղ գարնան ժամանակահատվածի և ամբողջ վեգետացիայի ընթացքում,- ասաց նա։