Շիրակի մարզում իրականացվել է «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ. Shamshyan.com

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, նոյն վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները՝ Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01:30-ի սահմաններում, ապրօրինի թմրամիջոց պահելու, պատրաստելու, և օգտագործելու կասկածանքով Արթիկ քաղաքի Տոնականյան 1 հասցեի դիմացից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Արմեն Մխիթարյանը՝ իր վարած ավտոմեքենայով, որի մեջ եղել են ուղևորներ, Գյումրիի բնակիչներ, 32-ամյա Էդմոնդ Գրիգորյանը և 38-ամյա Տիգրան Թադևոսյանը:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, որոշ ժամանակ անց ոստիկանները Արթիկ քաղաքի Աբովյան փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա Արտակ Մովսիսյանին, իր վարած ավտոմեքենայով, որի մեջ է եղել ուղևոր՝ Արթիկ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արամ Ավդալյանը: Որոշ ժամանակ անց Արթիկ քաղաքի Շինարարների փողոցից ոստիկանության Արթիկի բաժին են բերման ենթարկվել Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարգարյանին, ով եղել է Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով և նրա ուղևորներ, համագյուղացիներ, 23-ամյա Սիմավոն Մարդոյանին, 23-ամյա Տիգրան Ասլանյանին և Արթիկ քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ասլանյանին՝ իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով: Գ. Շամշյանի տեղեկություններով, անձնական խուզարկությամբ և ավտոմեքենաների զննությամբ Դ. Ասլանյանի տաբատի աջ գրպանից հայտնաբերված համրիչի (թզբեհ) գլխիկից հայտնաբերվել և վերցվել են 0,62 գրամ ընդհանուր կշռով կանեփի սերմեր: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ այդ սերմերը պատկանում են իրեն: Ա. Մխիթարյանի վարած ավտոմեքենայի նստատեղի աջ կողմից և նույն կողմի հատակի ռետինի տակից հայտնաբերվել է 25,84 գ. ընդհանուր կշռով 4 փաթեթ՝ որոնց մեջ եղել է չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված: Նույն օրը, ժամը 03:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Հ. Մարգարյանի Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան, որի սրահի իրերի պահման խցում հայտնաբերվել է 9.59 գ. ընդհանուր կշով 2 փաթեթ: Դ. Ասլանյանը ոստիկաններին հայտնել է, որ նշված փաթեթների մեջի պարունակությունը թմրանյութ է և այն պատկանում է իրեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: