Փոքրից մեծ` դեպի թանգարաններ․ Գյումրիում «Թանգարանային  գիշեր»  է

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում այսօր առավոտից Գյումրիում գործող  բոլոր թանգարանները մինչև ժամը 24։00-ն  բաց են լինելու այցելուների համար։

Ամեն մի թանգարան յուրովի է պատրաստվել այսօրվան՝ փորձելով զարմացնել այցելուներին։

Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան տուն- թանգարանի բակն, օրինակ, ազգային երգ-երաշժտության հնչյուններով էր ողողված։ Թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջոցառումները միայն այսքանով չեն սահմանափակվելու։

«Առավոտից մարդկային հոսքը դեռ չի դադարում։ Դրան էլ նպաստել է բոլոր բնագավառների աջակցությունը, որոնք մենք ունեք։ Բակում Ջիվանու դպրոցի Սպիտակի մասնաճյուղն  է ելույթ ունենում իր սաներով, ունեցանք հրաշալի ցուցահանդես գեղանկարիչ – քանդակագործ Ռաֆիկ Սարիբեկյանի աշխատանքների, սանթուրահարներն  էլ նվագում են մի սրահում։

Առավոտից դհոլ զուռնան կարողացավ հրապարակ հրավիրել բազմահազար մարդկանց, որոնք շուրջպար էին բռնել՝ պարելով թանգարանի բակում»,- ասաց Կարինե Վիրաբյանը՝ հավելելով , որ այցելուներին զարմացնելու են նաև վարպետին՝ Ավետիք Իսահակյանին պատկանող նոր անձնական իրերի ցուցադրմամբ։

«Վերջերս համալրեցինք մեր թանգարանի ցուցանմուշները 7 նոր ցուցանմուշներով։ Դրանք են՝ Իսահակյանի վերջին տարիներին հագած կոստյումը, գլխարկը, փոխկապը, ջրակայուն վերարկուն։ Ցուցանմուշների ավելացման հետ մեկտեղ ավելացել է նաև մեր այցելուների թիվը»,- ասաց Գյումրու Ավետիք Իսահակյանի անվան տուն-թանգարանի տնօրենը։

Գյումրեցի մեկ այլ մեծանուն  գրող Հովհաննես Շիրազի հուշատուն- թանգարանն այսօր  ևս մարդաշատ է։

Գյումրեցիները բացահայտում են շիրազյան աշխարհը՝ ծանոթանալով գրողի  անձնական իրերին ու գյումրեցի տարբեր արվեստագետների աշխատանքներին։

«Մարդկանց հոսքը այս տարի ավելի շատ է։ Մենք ունենեք այսօր ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, մանկական աղջիկ երեխաների զգեստների ցուցադրություն, բակում էլ ցուցադրված են ձեռքի տարաբնույթ աշխատանքներ. Սուսաննա Մարտիրոսյանը պայուսակներ է պատրաստել գյումրվա նկարներով, կավից աշխատանքներ կան, մեր մյուս վարպետն էլ զարդեր է պատրաստում փամփուշտներից, ունեք նաև լուսանկարների ցուցադրություն»,- մեզ հետ զրույցում  ասաց Հովհաննես Շիրազի հուշատուն–թանգարանի էքսկուրսավար, Շիրազի մեծ քույր Գոհարի թոռնուհին՝ Նարինե Խաչատրյանը։

Ընդհանուր առմամբ՝Գյումրիի թանգարանները լի են այցելուներով՝ փոքրիկները՝ հայրիկների ու մայրիկների ուղեկցությամբ, աշակերտական ու ուսանողական  տարբեր խմբեր, պատանիներ, երիտասարդներ, մեծահասականեր, ոչ միայն Գյումրիից այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից։

Գյումրիում այսօր իսկապես տոնական մթնոլորտ է, որը կպահպանվի մինչև ուշ գիշեր։

Էմմա Չոբանյան