Արմեն Սարգսյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն (ԱՄՖԿ)։

«Կենտրոնի կառավարիչ Կայրաթ Կելիմբետովի ուղեկցությամբ նախագահ Արմեն Սարգսյանը շրջել է միջազգային ֆինանսական կենտրոնում, ծանոթացել գործունեության նպատակներին, սկզբունքներին ու հեռանկարներին։

Նշելով, որ ֆինանսական այս հանգույցի գործունեությունը հիմնված է բրիտանական իրավունքի սկզբունքների վրա՝ Կայրաթ Կելիմբետովն ասել է, որ այս հանգամանքը կենտրոնի գործունեությունը եզակի է դարձնում ինչպես Ղազախստանում, այնպես էլ ողջ եվրասիական տարածաշրջանում։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կենտրոնի ղեկավարների հետ խոսել է համագործակցության հնարավորությունների մասին: Կայրաթ Կելիմբետովն իր հերթին նշել է, որ իրենք ևս ցանկություն ունեն համագործակցելու Հայաստանի հետ և աշխատելու այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են ակտիվների, մասնավոր իրավունքի կառավարումը, ֆինանսական տեխնոլոգիաները:

Նշելով, որ տպավորված է կենտրոնի գործունեությամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Կա տեսլական՝ ունենալու նման ինստիտուտ նաև Հայաստանում, ընդհանուր համագործակցություն հաստատել նաև ձեզ հետ: Մենք պետք է ուսումնասիրենք սա: Ես մեծապես տպավորված եմ և իմ տպավորությունները կիսելու եմ կառավարության ու Կենտրոնական բանկի հետ: Գուցե սկսենք մտածել, թե ինչ կարող ենք անել միասին»։

Նա նշել է, որ Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության անդամ լինելով, սերտ հարաբերություններ ունի նաև Եվրամիության հետ, ուստի կարող է կամրջի դեր կատարել, ինչը համագործակցության պարագայում միայն դրականորեն կազդի ԱՄՖԿ գործունեության վրա»,- ասված է հաղորդագրությունում: