Վարչապետն այդ թվացյալ վտանգին է անդրադարձել. Ռուբինյանը՝ ՀՀ-ի և Արցախի պաշտոնյաների միջև առկա լարվածության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեմ կարծում, որ որևէ բան կարող է վնասել Հայաստանի և Արցախի ժողովուրդների եղբայրությանը: ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք Արցախի ներկա և նախկին նախագահների կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը և երեկ գործով դատական նիստին ներկայությունը կարող է ինչ-որ կերպ վնասել երկու երկրների հարաբերություններին:

Անդրադառնալով արցախյան այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որ եթե «ինչ-որ ուժեր փորձեն Արցախը վերածել հակահեղափոխության օջախի, Արցախի ժողովուրդն այն կդարձնել հեղափոխության օջախի»՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Ես համաձայն եմ այդ պնդման հետ: Մամուլում պարբերաբար գրում են ինչ-որ լարվածության մասին, և վարչապետը հենց այս համատեքստում, հաշվի առնելով այդ խոսակցությունները, անդրադարձել է այդ թվացյալ վտանգին և, ըստ էության, ասել, որ այդպիսի վտանգ չկա և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը հայ ժողովրդի մի մասն է, և երբեք թույլ չի տա, որ ինչ-որ լարում ստեղծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան