ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կորոշվի մայիսի 22-ին. Վալերի Սեմերիկով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության  (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման մասին հարցը կորոշվի մայիսի 22-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը. գրում է БЕЛТА-ն:

Վերջինս հայտնել է, որ մայիսի 17-ին կանցկացվի ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ կքննարկվի նոր գլխավոր քարտուղարի հարցը: Առաջարկներ կպատրաստվեն ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացվելու համար:

«Եվ այնտեղ արդեն կընդունվի համապատասխան որոշումը», – ասել է Սեմերիկովը՝ հավելելով, որ ԱԳ նախարարները երկրների ղեկավարներին կառաջարկեն այս կամ այն պաշտոնյայի թեկնածությունը:

Նրա խոսքով՝ կքննարկվի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ, երկրի Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Նա հիշեցրել է, որ 2020-ի հունվարի 1-ից պաշտոնավարման հերթն անցնում է Բելառուսին: «Կարծում եմ, որ մայիսի 22-ին վերջնական որոշումը կկայացվի: Մենք ունենք ներկայացված մեկ թեկնածու, որը հավանության է արժանացել շատ նախագահների կողմից»: