Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց. Արայիկ Հարությունյանի ուղերձը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ուղերձ է հղել ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ.

«Սիրելի՛ համալսարանականներ,

Այսօր լրանում է Երևանի պետական համալսարանը հիմնադրելու որոշման 100 տարին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին, իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։

Երևանի պետական համալսարանը մշտապես եղել է քաղաքացի, գիտնական և մասնագետ կերտող կառույց, շատ համալսարանականների հաջողության ճանապարհի մեկնարկային կետը։

Մայր բուհն այսօր մեծ փոփոխությունների իրականացման շեմին է, և մենք միասնական ջանքերով պետք է ապահովենք այդ բարեփոխումների իրականացումը՝ վերադարձնելով համալսարանի բարի համբավն ու հեղինակությունը և վերահաստատելով համալսարանական լինելու բարձր կոչումը։

Հոբելյանական տարին նշանավորվելու է բազմաբնույթ տոնական միջոցառումներով, որոնք կանցկացվեն Կառավարության հովանու ներքո։

Շնորհավորում եմ գործընկերներիս՝ Երևանի պետական համալսարանի դասախոսներին, գիտաշխատողներին, ուսանողներին և բոլոր տարիների շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ մասնագիտական գործունեության ընթացքում։

Առիթից օգտվելով շնորհավորում եմ նաև բոլոր ուսանողներին և երիտասարդներին, քանի որ տարիներ առաջ այս օրը սկսեց նշվել նաև որպես Ուսանողների և երիտասարդների օր»,- ասված է ուղերձում: