Արցախից մեկ մարդ չի բերվել Հայաստան Մարտի 1-իրադարձություններին մասնակցելու համար․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարանում հանդես եկավ ծավալուն ելույթով։

Քոչարյանը նշեց, որ այդ ելույթի ընթացքում մանրամասներ կներկայացնի 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններից։

Քոչարյանի փոխանցմամբ՝ իր մոտ հարցադրումներ են առաջացնում այն պնդումները, թե ինքը իշխանություն էր հանձնում Սերժ Սարգսյանին։

Քոչարյանը հիշեցնում է Սահմանադրության այն հոդվածները, ըստ որոնց, ԱԺ-ի հատուկ նիստում ընտրված նախագահը ստանձում է իր պաշտոնը, իսկ այդ նույն Ազգային ժողովում Սերժ Սարգսյանն ուներ մեծամասնություն, որպես վարչապետ, հետևաբար իրենից իշխանությունը վերցնելու խնդիր չկար։

«Այս ձևակերպումները մոտիվ ստեղծելու համար են, չեմ կարծում, որ զավեշտի հասնող այս ձևակերպումները պետք է դրվեին այս մեղադրական եզրակացությունում։ Իշխանությունը ճամրո՞ւկ է, որ հանձնեմ Սերժին»,- ասաց Քոչարյանը՝ նշելով, որ իր խնդիրը մեկն է եղել՝ հանկարծ չընտրված մարդը ՀՀ-ի նախագահ չդառնա և միակ անձը, որն իրավունք ուներ երկրում արտակարգ դրություն հայտարարել, դա ինքն էր։

«Եթե վիճակն էնպիսին էր, որ  վտանգ էր սպառնում սահմանադրական կարգին, որ կարող էր  չընտրված նախագահը կռիվներով, զոռբայությամբ դառնար հանրապետության նախագահ, ես պետք է թույլ չտայի, իսկ միակ գործիքը, որով կարող էի դա անել, արտակարգ դրություն սահմանելն ու հրամանագիր ստորագրելն է․ այլ գործիքն ինձ այս Սահմանադրությունն է տվել․ ես արել եմ իմ գործը, եթե չանեի, այսօր այստեղ պետք է բացատրություն տայի անգործության մատնված լինելու համար»,- ասաց Քոչարյանը։

Ռոբերտ Քոչարյանը նախ խոսեց մեղադրանքի այն հատվածի մասին, ըստ որի,Արցախից ապօրինի ուժեր են բերվել Հայաստան։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի զինված ուժերից մեկ մարդ անգամ չի բերվել Հայաստան Մարտի 1-ի իրադարձություններին մասնակցելու համար։

«Արցախից մեկ մարդ չի բերվել այդ միջոցառումներից մասնակցելու համար։ Մեկ մարդ չի բերվել, հետո կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը, հետևաբար ապօրինի ներգրավումը իրականությանը չի համապատասխանում։  Եթե իրենք գործի նյութերին ծանոթ լինեին, նման բան չէին ասի։ Եթե ՀՀ դատախազությունը չի տիրապետում ՀՀ պաշտպանության բանակի կառուցվածքին, ես էլ ի՞նչ ասեմ, ասելու բան չունեմ»,-ասաց Քոչարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։