Բռնցքամարտի օլիմպիական ապագան հայտնի կդառնա մայիսի 22-ին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մայիսի 20-ին տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միջեւ բանակցությունների վերջին փուլը բռնցքամարտը Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում պահպանելու վերաբերյալ. հաղորդում է ՀԱՕԿ-ը:

Վերջնական որոշումը, ինչպես նաեւ Տոկիո-2020-ում բռնցքամարտի մրցաշարն անցկացնող կազմակերպությունը հայտնի կդառնան մայիսի 22-ին Լոզանում կայանալիք ՄՕԿ-ի Գործկոմի խորհրդի նիստում:

Առանցքային նշանակություն կտրվի ՄՕԿ-ի կողմից AIBA-ում անցկացված աուդիտի վերաբերյալ զեկույցին: Հենց AIBA-ի ֆինանսական ու կառավարման խնդիրներն են ամենաշատն անհանգստացնում ՄՕԿ-ին: Վատագույն սցենարի դեպքում AIBA-ն կզրկվի ՄՕԿ-ի կողմից ճանաչված լինելուց:

«Ցանկանում ենք բռնցքամարտը պահպանել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ծրագրում: Հարց է, թե արդյոք AIBA-ն է անցկացնելու բռնցքամարտի մրցաշարը, թե ստիպված ենք լինելու փնտրել այլ կազմակերպություն: Ամեն դեպքում, մարզական միջոցառման կազմակերպումը հրթիռաշինություն չէ, եւ մենք գլուխ կհանենք»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը: