Նախկինում պաշտոնյայի հարևան լինելու համար բնակարանները թանկ էին վաճառվում. Կադաստրի պետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց երեք պատճառ, թե ինչու է բնակարանների գների թանկացում նկատվում:

«Առաջին և ամենաշոշափելի պատճառը նախորդ տարվա քաղաքական փոփոխություններն են, որոնք հանրության ու բիզնեսի շրջանում սպասումներ են առաջացրել, որոնք էլ ազդել են պահանջարկի վրա»,- ասաց Պետրոսյանը:

Երկրորդ պատճառը, ըստ նրա, հիփոթեքի շուկայի ակտիվացումն է: Պետրոսյանը նկատեց՝ այսօր միջինում 6.5 նվազագույն տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր են գործում, որոնք անհամեմատելի են նախորդ տարվա տվյալների հետ:

«Երրորդը՝ Երևանում կոռուպցիոն սխեմաների վերացման արդյունքում շատ ավելի հեշտ է շինարարական գործունեություն ծավալել: Շատ կառուցապատողներ, որոնք նախկինում խնդիրներ ունեին թույլտվությունների համար, հիմա այդ ամեն ինչը հեշտ է, և նոր խաղացողներ են ի հայտ գալիս»,- ասաց Պետրոսյանը:

Ըստ պաշտոնյայի՝ եթե նախկինում գների համար եղել են անհիմն պատճառներ, ապա հիմա դրանք վերացրել են. «Այն ժամանակ մենք ունեինք շենքեր, որտեղ այսինչ կամ այնինչ պաշտոնյայի հարևանը լինելու համար կարող էին բնակարանները թանկ լինել, հիմա դրանք գրեթե բացառված են»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան