892 մլն դրամ՝ ԱԺ-ում գործուղումների, նոր հաստիքների և պարգևատրումների համար. Կառավարությունը նախագիծը հաստատեց

Լուրեր

08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց  ՀՀ Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին հատկացնել 892,628 մլն դրամ առաջին կիսամյակում կհատկացվի 434,606 մլն դրամ, ինն ամսում՝ 695,809 մլն դրամ:

Նշենք, որ նախագիծն ընդգրկված էր Կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։

Ըստ նախագծի՝ որոշման ընդունումը պայմանավորված է յոթերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և երկու մշտական հանձնաժողովի թվի ավելացմամբ ՀՀ Ազգային ժողովի 2019թ. բյուջեում առաջացած պակասուրդով:

Նախագծով նշվում է, որ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական  և ներկայացուցչական ծառայությունների իրականացման համար անհրաժեշտ է 848,729.9 հազ. դրամ, այդ թվում՝ 4111 «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով,  403,152.9 հազ. դրամ՝ 59 հաստիքի ավելացմամբ և վեցերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և պատգամավորների օգնականներին վճարված վերջնահաշվարկներով, 4112 «Պարևւատրումներ, դրամական խրախուսումներ  և հատուկ վճարներ» հոդվածով 94,309.7 հազ. դրամ, 4222 «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով 301,802.0 հազ. դրամ՝ 118,285.7 հազ. դրամը պայմանավորված պատգամավորների թվի և 183,516.3 հազ. դրամը ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցերի (Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա (Ստրասբուրգ), Իտալիա, Մեծ Բրիտանիա, Իրան, Արաբական Միացյալ Էմիրություններ) ավելացմամբ։

Նախատեսված է նաև ֆինանսական հատկացում ԱԺ տեխնիկական հագեցվածությունն ապահովելու համար։