Հայաստանի ու Ղազախստանի միջև հարաբերությունները բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են. տեղի է ունեցել նախագահներ Սագսյանի և Տոկաևի հանդիպումը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո:

«Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական համաժողովը: Մեր երկրներն ունեն բարեկամական և գործընկերային փոխհարաբերություններ, և այդ համագործակցության ակունքներում մեր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է: Նա մշտապես մեծ ուշադրություն էր դարձնում Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմանը, և այսօր կարող ենք վստահորեն ասել, որ մեր երկրների միջև հարաբերությունները շատ լավ հիմքերի վրա են: Մենք սերտորեն համագործակցում ենք նաև տարածաշրջանային և միջազգային այնպիսի կազմակերպությունների շրջանակում, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ն»,-նշել է Ղազախստանի նախագահը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆորումին մասնակցելու հրավերի համար և նշել, որ ուրախ է գտնվել բարեկամ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, որն արդեն կրում է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը, ով նշանակալի ավանդ ունի ինչպես իր երկրի, այնպես էլ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում:

«Մեր երկու ժողովուրդները շփվում են դարեր ի վեր: Մեր պետությունների միջև հարաբերությունները պատմականորեն խորը արմատներ ունեն, և բարեկամության ու համագործակցության վառ օրինակ են: Մենք 21-րդ դարում ենք, որն էականորեն տարբերվելու է 20-րդ դարից: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև գործակցությունը կարող է ավելի հեռուն գնալ թե՛ տնտեսության ոլորտում՝ ներառելով նոր տեխնոլոգիաները, թե՛ մշակույթի ոլորտում»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահներն անդրադարձել են երկու երկրների միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցերին: Կարևորվել է առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում գործակցության խորացումը։

Նախագահներն առանձնահատուկ ընդգծել են Ղազախստանի հայ համայնքի դերը՝ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների պահպանման ու զարգացման տեսանկյունից: Նախագահ Տոկաևը ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին՝ նշելով, որ նրանք Ղազախստանի արժանի քաղաքացիներ են և իրենց ներդրումն ունեն երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում»,- ասված է հաղորդագրությունում: