Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել հայ տղային «կրոնափոխած» հաղորդավարի դեմ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Կ. Պոլիսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անդրադարձել է թուրքական հեռուստաեթերում հայ տղայի «կրոնափոխության» հարցին. գրում է ermenihaber-ը:

Արքեպիսկոպոս Աթեշյանը զանգահարել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետին և հայտնել իր մտահոգությունը:

Մասնավորապես նշվում է, որ պատրիարքի փոխանորդը իր բողոքն է արտահայտել կրոնական գործերի վարչության պետին առա այն, որ իսլամական քարոզիչ Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում «կրոնափոխ» է արել հայ պատանուն:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ապրող 13-ամյա Արթուր անունով հայ տղան ուղիղ եթերում «իսլամ էր ընդունել»։ Տղան նաև անվանափոխ էր եղել և ընդունել թուրքական «Նիհաթ» անունը։ «Իսլամի ընդունումը» տեղի էր ունեցել թուրք հայտնի աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուի՝ շոուի տարրեր ունեցող խիստ քարոզչական բնույթի հաղորդման ժամանակ։ Այն բուռն արձագանք է առաջացրել հայկական ու թուրքական շրջանակներում: