Թբիլիսին և Բաքուն վերսկսել են սահմանազատման հարցի քննարկումը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել վրաց-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի անդամների հանդիպման մասին. գրում է .aliq.ge-ն:

Մայիսի 14-ին Բաքվում տեղի է ունեցել սահմանազատման հարցով համատեղ հանձնաժողովի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել են  հանձնաժողովի ղեկավարները, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան և Ադրբեջանի նախագահի հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Կողմերը քննարկել են սահմանազատման հետ կապված ձեռնարկելիք հետագա քայլերը: Նշվել է, որ պետական ​​սահմանի մոտ 2/3-ը համապատասխան հանձնաժողովների կողմից համաձայնեցված է, այժմ անհրաժեշտ է ակտիվացնել բանակցությունները` վիճելի հատվածների շուրջ կողմերի դիրքորոշումները հստակեցնելու նպատակով:

Երկու երկրների ներկայացուցիչներն ընդգծել են խնդրի կարևորությունը՝ նշելով, որ այս հարցում ցանկացած սադրանք անթույլատրելի է:

Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա երկու երկրների միջգերատեսչական հանձնաժողովի պաշտոնական հանդիպումը:

Կողմերը համաձայնության են եկել, որ սահմանազատման աշխատանքներում առաջնորդվելու են ռազմավարական գործընկերության ոգով՝ հաջորդ հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես Դավիթ Գարեջիի հուշահամալիրի տարածքի հետ կապված խնդրին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահները պարբերաբար փակում են անապատի վանքի ճանապարհը, այդ թվում նաև հոգևորականների համար: Վանքը հերթական անգամ փակելուց հետո մայիսի 2-ին Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանատան դիմաց Վրաստանի լեյբորիստական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց էր անցկացրել՝ կոչ անելով Ադրբեջանի իշխանությանը հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք՝ սահմանազատման աշխատանքները վերսկսելու անհրաժեշտությունից Ադրբեջան կատարած այցի ընթացքում խոսել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։