Ա. Միրզոյանը Ն. Վուտովային հրավիրել է մասնակցելու «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 14-ին ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

«Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է փոխգործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ՝ ընդգծելով, որ Երեւանում ԵԽ գրասենյակի հետ համագործակցությունը լավ հիմքերի վրա է դրված: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին. նրա խոսքով՝ գոհացուցիչ է նաեւ երկկողմ օրակարգի դինամիկան:

«Մեզ համար չափազանց կարեւոր են թավշյա հեղափոխության վերաբերյալ ԵԽ-ի դրական գնահատականները: Ուրախալի է լսել հայտարարություններ այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է բարեփոխումների այս ճանապարհն անցնել հայ ժողովրդի հետ»,-նշել է ԱԺ նախագահը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, անդրադարձել Հայաստան-ԵԽ գործընկերության 2019-2022 թթ. գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ կարվեն անհրաժեշտ բոլոր քայլերը գործողությունների ծրագրի ամբողջական իրականացման ուղղությամբ:

Արարատ Միրզոյանը Նատալյա Վուտովային հրավիրել է մասնակցելու մայիսի 24-ին կայանալիք «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներին:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարն ընդգծել է ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված քայլերին: Հյուրն անդրադարձել է Քրեական եւ Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների օրենսգրքերում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտությանը եւ այդ բարեփոխումների գործընթացում ընդգծել խորհրդարանի առանցքային դերակատարությունը: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստանի կողմից Ստամբուլի եւ Լանցառոտի կոնվենցիաների վավերացումը: Բացի այդ, Նատալյա Վուտովան Ազգային ժողովի նախագահին է փոխանցել ԵԽ հանձնառությունը` փորձագիտական աջակցություն ցուցաբերել անցումային արդարադատության իրականացմանն ուղղված քայլերին:

Կողմերը համաձայնել են նաեւ, որ տարբեր ոլորտների օրենսդրության կատարելագործման ուղղությամբ ծրագրավորվող եւ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումների հաջող իրականացման հարցում կարեւոր նշանակություն ունեն հանրության իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում: