«Կարող է ընկալվել մեսիջ». կոնսերվատորիայի խորհրդի նախագահը՝ Արայիկ Հարությունյանի գրառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրությունները որոշվեց դռնփակ անցկացնել: Նման որոշում կայացրեց բուհի խորհուրդը:

Factor.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, խորհրդի անդամները պատասխանեցին, որ առաջնորդվում են կանոնակարգով: Մեր դիտարկմանը, որ նախորդ ընտրությունները բաց էին, պատասխանեցին. «2007 թվականին ընդունված ընթացակարգի համաձայն՝ ռեկտորի ընտրության խորհրդի նիստը փակ է»:

Հիշեցնենք, որ թեկնածուները երկուսն են՝ պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, «Հովեր» երգչախմբի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը:

Տեղեկացրել էինք, որ կոնսերվատորիայի որոշ ուսանողներ ի աջակցություն Սոնա Հովհաննիսյանի ակցիա են իրականացնում: Factor.am-ը խորհրդի կառավարման ղեկավար Լիլիթ Երնջակյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ուսանողների կազմակերպած ակցիան կարող է խորհրդի որոշման վրա ազդել: «Ո՛չ: Դա ուսանողների ինքնաբուխ նախաձեռնությունն է, կարծիք են հայտնում: Ես այդ մասին չգիտեի, ձեզանից տեղեկացա»,- ասաց Լիլիթ Երնջակյանը:

Սոնա Հովհաննիսյանին կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար նշանակելիս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում դրական կարծիք էր հայտնել նրա մասին՝ Հովհաննիսյանի նշանակումը որակելով լավագույն փոփոխություն: Factor.am-ը Լիլիթ Երնջակյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա մեսիջ է խորհրդի անդամների համար, ինչին Երնջակյանը պատասխանեց. «Կարող է ընկալվել և՛ մեսիջ, և՛ անձնական կարծիք: Դա այստեղ քննարկելու խնդիր չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան