ՀՀ և Իռլանդիայի ԱԳ նախարարները գոհ են միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությունից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 13-ին հանդիպեց Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին:

«Արտգործնախարարներ Մնացականյանը և Քովենին ընդգծեցին տարբեր ոլորտներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ առկա մեծ ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկխոսության առավել ակտիվացման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնացվեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ որպես բազմակողմ համագործակցության, փոխշահավետ կապերի ստեղծման ձևաչափ:

Հայաստանի և Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության 10-ամյակի և նախարարական հանդիպման ժամանակ ծավալված քննարկումների շուրջ՝ ընդծելով, որ հոբելյանը լավ առիթ է արձանագրված ձեռքբերումներին անդրադառնալու, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները ուրվագծելու առումով:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- նշված է  ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության մեջ: