Նախագահի նստավայրում հյուրընկալվել էին Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են Հայրենական մեծ պատերազմի զորավարների ժառանգներին միավորող՝ Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ:

«Վերջիններս Հայաստանում են՝ մասնակցելու Ռուսաստանի հայերի միության և Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կողմից Հայաստանում կազմակերպված համաժողովին:

Հյուրերի թվում էին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Նատալիա Կոնևան՝ մարշալ Իվան Կոնևի դուստրը, մարշալներ Համազասպ Բաբաջանյանի և Հովհաննես Բաղրամյանի ժառանգները:

Նախագահ Արմեն Սարգսյանը ողջունել է նրանց այցը Հայաստան և ընդգծել, որ ուրախ է մայիսյան հաղթանակների այս օրերին հյուրընկալել Մեծ հայրենականի հերոսների ժառանգներին: «Սա յուրահատուկ հնարավորություն է: Երբեք չէի մտածի, որ կարելի է հերոսների ընտանիքներին հավաքել մեկ վայրում: Եվ սա տեղի է ունենում հենց այն օրերին, երբ մենք նշում ենք Մեծ հայրենականում հաղթանակի տոնը: Այդ տոնը խորհրդանշական է մեզ համար նաև այն առումով, որ այդ օրերին մենք նշում ենք նաև Շուշիի ազատագրման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրը, իսկ դրանից մեկ օր առաջ՝ Երկրապահի օրը»,-նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ հյուրերը ներկայացրել են Հայաստան այցելությունից իրենց տպավորությունը՝ նկատելով, որ հենց անցյալի փառահեղ հաղթանակների գնահատումն ու արժևորումն է հիմք դառնում նոր հաղթանակների համար:

Հանդիպման ավարտին նրանք նախագահ Սարգսյանին իրենց հերոս հայրերի և պապերի սխրանքների մասին պատմող գրքեր են նվիրել»,- ասված է հաղորդագրությունում: