Վլադիմիր Պուտինի կողմից ճնշում չեմ զգացել. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ո՛չ, ոչ մի ճնշում չեմ զգացել: ՌԲԿ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման ժամանակ ճնշում զգացե՞լ է:

«Անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից ես ոչ մի ճնշում չեմ զգացել»,- հավաստել է Փաշինյանը: Հարցին՝ այսինքն՝ ինչ-որ մեկը փորձում է ճնշո՞ւմ գործադրել, ՀՀ վարչապետը պատասխանել է. «Կան որոշ ինստիտուտներ, վերլուծական կենտրոններ Ռուսաստանում, որոնք վերլուծություններ, հայտարարություններ են անում: Ինստիտուտների միջև հարաբերությունները դեռևս կարգավորված չեն: Նման խնդիր կա»:

Զրույցը վարող Իլյա Դորոնովը նկատել է, որ Նիկոլ Փաշինյանը հաճախ է հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ, Մոսկվա է այցելում, սակայն ՌԴ նախագահը հեղափոխությունից հետո ոչ մի անգամ Երևան չի եղել: «Հույս ունենք, որ այս տարի կգա, հոկտեմբերին»,- արձագանքել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի ձերբակալությունը, լրագրողը հարցրել է՝ վարչապե՞տն է նախաձեռնել, Փաշինյանը պատասխանել է. «Ռուսական իշխանությունները սենսացիոն կերպով ձերբակալեցին նրա: Ինչո՞ւ սենսացիոն, որովհետև շատերը մտածում էին, որ ռուսական իշխանությունները չեն արձագանքի: Չգիտեմ ինչու՝ հայկական սոցցանցերում կարծրատիպ կա, որ ռուսական իրավապահները չեն համագործակցի հայ իրավապահների հետ: Հույս ունեմ, որ դա սխալ ընկալում է»: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ ևս երկու դեպք կա, երբ ռուս իրավապահները չեն արձագանքել:

«Մեզ մոտ հետախուզման մեջ է նաև նախկին պաշտպանության նախարարը, որը Ռուսաստանում է, սակայն ռուս իրավապահները չեն արձագանքում: Գործը կապված Մարտի 1-ի հետ: Բացի այդ՝ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը (Վահագն Հարությունյանը – խմբ.)»,- նշել է Հայաստանի վարչապետը: