Կգա մի օր՝ Վազգեն Սարգսյանի վերջին գրառումները Մեղրիի վերաբերյալ հասանելի կլինեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Մեղրիի փոխանակման հետ կապված բանակցությունների մասին հանդես է եկել այնպիսի պաշտոնյա, որ պետք է կասկածի տակ չդնի նրա ասածները, դա ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Ինչքանով են Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը եղել տեղեկացված այդ գործընթացից, արդեն դրա մասին շատ հրապարակումներ են եղել: Կարծում եմ՝ կգա մի օր, որ Վազգեն Սարգսյանի վերջին գրառումները՝ Մեղրիի հետ կապված, հասանելի կլինեն: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ Մեղրիի փոխանակման մասին հայտարարությանը։

«Ընդհանրապես, եթե Մեղրին դարձել է քննարկման թեմա Ռոբերտ Քոչարյանի կողմից, դա արդեն… նույնիսկ այն ժամանակ այդ թեմային անդրադառնալը լիներ Գոբլի ծրագիր, թե այլ, անթույլատրելի էր, որովհետև դա վերաբերում է ՀՀ սահմանին, որը մեր անվտանգության համակարգի մեջ ընդհանրապես քննարկմա թեմա չէր կարող լիներ: Բայց որ քննարկվել է, Վաղարշակ Հարությունյանը ֆիքսում է դա, նաև փաստեր է ներկայացնում: Սամվել Բաբայանը որ ասում է, թե ինքը պետք է տեղեկացված լիներ, ես չեմ կարող ցիտել Սամվել Բաբայանին, թե ինչքանով էր ինքը տեղեկացված կամ ոչ, ես ցիտում եմ ՀՀ պաշտպանության նախարարին, որը մասնակից է եղել այդ բանակցություններին»,- այսօր Քոչարյանը:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման համար նախապայմաններ տեսնո՞ւմ է, ինչին Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի վերաբացման համար ծանրակշիռ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում ՀՀ-ն չի կարող անտեսել այդ գործընթացը: Դրա համար գործը կասեցված է, հենց նոր հանգամանք լինի, կվերաբացվի: Եվ եթե դա կապված լինի Մեղրիի տարբերակի, կամ մեկ այլ հանգամանքի հետ, բնակաբաբար, պետությունը հետամուտ կլինի այդ գործընթացները պատշաճ, իր իրավական ձևաչափով առաջ գնալու հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան