Հայաստանի և Կորեայի հանրապետությունների ԱԳ գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Լուրեր

18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Բոլորը

Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ում մայիսի 10-ին կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները։

«Քաղաքական խորհրդակցությունները հայկական կողմից վարել է ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արեգ Հովհաննիսյանը, իսկ կորեական կողմից՝ Կորեայի Հանրապետության ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրեն Ջոնգ Գի Հոնգը։ Հայկական պատվիրակության կազմում էր նաև Կորեայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը՝ Տոկիո): Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ փոխայցելությունների իրականացման հեռանկարները, տնտեսական համագործակցության ակտիվացման հրամայականը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը և այլն։ Քննարկվեցին նաև տարածաշրջանային զարգացումները:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ մուտքի վիզայի ռեժիմի ազատականացումից հետո շեշտակի աճել է Կորեայի Հանրապետությունից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:
Հայկական կողմը մանրամասն ներկայացրեց 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում քաղաքական, ժողովրդավարական, տնտեսական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարը, ինչպես նաև կարևորեց Կորեայի Հանրապետության՝ որպես բարեկամ պետության առավել ակտիվ ներգրավվածությունը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներում: Կորեական կողմը բարձր գնահատեց անցյալ տարվա հոկտեմբերին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը: Կողմերը հույս հայտնեցին, որ համաձայնագիրը խթան կհանդիսանա երկկողմ ներդրումների աճի համար: Մտքեր փոխանակվեցին երկկողմ փոխգործակցության առավել խորացմանն և ընդլայնմանն ուղղված գործնական քայլերի շուրջ:
Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) փոխնախագահ Սոնգ Ունգ Յոբի հետ: Կողմերը քննարկեցին Կորեայի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորությունները ՏՏ, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, աղքատության նվազեցման և այլ ոլորտներում:
Նույն օրը տեղի ունեցավ նաև հանդիպում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ովքեր ներկայացրին համայնքի խնդիրները և տեղեկացան Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին»,- նշված է  ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության մեջ: