Քավոր-սանիկ հարաբերությունները ինձ համար պատվավոր են. դատախազը՝ համակարգում իր բարեկամների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ նիստում խոսել էր ՀՀ գլխավոր դատախազի առանձնատան, հողատարածքի, առանձին վերելակով դեպի իր աշխատասենյակ գնալու հարմարավետության, սանիկներին գործի տեղավորելու մասին:

Արթուր Դավթյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում խոսելով դատախազության երկրորդ հարկը կառուցելու և իր աշխատասենյակի համար բավականին մեծ տարածք պահելու, առանձին վերելակով իր աշխատասենյակ մտնելու մասին՝ ասաց. «Այդ շենքի վերակառուցման աշխատանքները սկսել են մշակվել դեռևս 2013-ից, դրա հիմքում եղել է բացառապես պատմամշակութային շենքի այդ հատվածի ընդհանուր նկարագիրը պահելը: 2013 թվականին ես ո՞ւր էի, ես դեռևս Շենգավիթի դատախազն էի: Դա կառավարության որոշմամբ քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ իրականացված գործողություն է, որով դատախազությունը մազաչափ մասնակցություն ու ներդրում չի ունեցել: Իրականացվել է բացարձակապես այդ տիրույթում, իսկ այդ տիրույթում, այո, փոխել եմ իմ աշխատասենյակը, որպեսզի ավելի փոքրացնեմ իմ աշխատասենյակը, որպեսզի նախկին ավելի մեծ աշխատասենյակը հնարավորություն ունենամ բաշխել մի քանիսին և լուծել այդտեղ նաև այլ դատախազների նստելու հարցը»:

Հարցին՝ 100 քառակուսի մետրն աշխատասենյակի համար փո՞քր է՝ Դավթյանը պատասխանեց. «100 քմ-ն 250 քմ-ից փոքր է»:

Այնուհետև Արթուր Դավթյանն անդրադարձավ իր բարեկամներին, որոնք համակարգում տարբեր պաշտոններ են զբաղեցնում: Նա հայտարարեց, որ իր շրջապատից որևէ մեկի համար պաշտոնական առաջխաղացում չի եղել: Մեր դիտարկմանը, որ իր՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո Կարեն Գաբրիելյանը նշանակվեց Շիրակի մարզի գլխավոր դատախազ, Արթուր Դավթյանը չհերքեց: Ի դեպ՝ Արթուր Դավթյանը Կարեն Գաբրիելյանի երեխաների մկրտության քավորն է:

«Այո՛, նաև Շիրակի մարզի դատախազը, նաև Արարատի մարզի դատախազը, բայց ասում եմ՝ ազդեցություն չի ունեցել, նրանք չեն նշանակվել այդ գործոնով, բայց ազդեցություն, վստահորեն, ունեցել են հետևյալ կերպ՝ այդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր աշխատել, այդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան