Երբ վարչապետն ասում է, պատկերացնում եք, որ ժողովո՞ւրդը պիտի գնա բանակցի. Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երբ վարչապետն ասում է՝ ժողովուրդն է պատասխանատու, պատկերացնում եք, որ ժողովո՞ւրդը պիտի գնա բանակցի:

Այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Factor.am-ի հարցին, թե վարչապետը պարբերաբար ասում է, որ ԼՂ կարգավորման հարցում պետք է նաև ժողովրդի տեսակետը հասկանալի լինի, Կառավարությունն ինչպե՞ս է պատկերացնում բանակցություններում ժողովրդի ներգրավումը:

«Եթե դուք այդպես եք հասկանում, սխալ եք հասկանում: Երբ վարչապետն ասում է՝ ժողովուրդն է պատասխանատու, պատկերացնում եք, որ ժողովո՞ւրդը պիտի գնա բանակցի: Կա Կառավարություն, Կառավարությունն ունի իր մանդատը: Մանդատը տրված է ժողովրդի կողմից՝ ընտրությունների միջոցով: Կառավարությունը չի կարող անել որևէ բան, որը կխախտի մանդատը»,- հավելեց նախարարը:

Հստակեցնող հարցին՝ Կառավարությունն ինչպե՞ս է պարզելու ժողովրդի տեսակետը, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Մենք դեռևս այդ փուլում չենք: Բայց մենք չունենք ձևեր՝ հասկանալու, թե ինչպես է աշխատում մեր հասարակական կարծիքը: Մեր հասարակության մեջ՝ առավել ևս, հասարակություն, որն ինստիտուցիոնալ առումով շատ ավելի զարգացած է, քան մեզ թվում է, շատ ավելի զարգացած է, որպեսզի մենք կարողանանք տեսնել արտահայտումը ժողովրդի կամքի»:

ԱԳ նախարարը հավելեց նաև, որ վարչապետը խոսում է սկզբունքի մասին: «Որովհետև հաճախ եղել են իրավիճակներ, երբ ենթադրություն է եղել, որ ինչ-որ գործընթաց է գնում, որը կարող է ժողովրդից կտրված լինել: Մեր հասարակության մեջ, մեր երկրի մեջ Կառավարությունն արտահայտում է ժողովրդի կամքը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Առաջիկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է լինելու: Մեր հարցին՝ հնարավո՞ր է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ հանդիպում ծրագրված չէ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան