Բռնցքամարտի միջազգային առաջնությունից արցախցիները կրկին վերադարձել են հաղթանակով

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ապրիլի 31-ից մայիսի 5-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Սուվորովսկայա ավանում կայացած Բռնցքամարտի միջազգային առաջնությանն արցախցի մարզիկները գրավել են մրցանակային տեղեր:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում բռնցքամարտի մարզիչ Նարեկ Աբրահամյանն ասել է, որ Արցախի թիմը բաղկացած էր վեց անդամներից, որոնցից երկուսը գրավել են առաջին, երկուսը՝ երկրորդ, իսկ երկուսն էլ երրորդ մրցանակային տեղեր:
«Առաջին մրցանակային տեղ են գրավել 36 կգ քաշային կարգում Էրիկ Առուստամյանը և 48 կգ քաշային կարգում Մանվել Պետրոսյանը, երկրորդ մրցանակային տեղ՝ 48 կգ քաշային կարգում Արայիկ Պետրոսյանը և 44.5 կգ քաշային կարգում Գոռ Բեգլարյանը, իսկ երրորդ մրցանակային տեղ՝ 54 կգ քաշային կարգում Աշոտ Բեգլարյանը և 57 կգ քաշային կարգում Ալեքս Պետրոսյանը: Մրցանակային տեղեր գրաված բռնցքամարտիկները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: Բացի դրանից, Մանվել Պետրոսյանը արժանացել է «Լավագույն տեխնիկա», իսկ Էրիկ Առուստամյանը «Հաղթական կամքի համար» գավաթներին: Չնայած մրցաշարին մասնակցում էին Ադրբեջանից, սակայն դա մեզ համար խոչընդոտ չհանդիսացավ մասնակցելու և հաղթանակներ գրանցելու: Մեր մարզիկ Աշոտ Բեգլարյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկի Շահիմ Ալիևին: Պետք է նշեմ, որ մեր մարզիկները պատվով են ներկայացրել Արցախը և նրանց գրանցած արդյունքների համար շնորհակալ ենք նաև ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Աշոտ Դանիելյանին մեզ քաջալերելու նպատակով»,- մանրամասնել է Ն. Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ Մեծ Հայրենական պատերազմին նվիրված առաջնությանը մասնակցում էին վեց երկրների ավելի քան 350 մարզիկներ:
«Այս հաղթանակը մենք նվիրում ենք Մայիսյան եռատոնին, և, առհասարակ, մեր բոլոր զոհված ազատամարտիկների հիշատակին: Այս տարի սա երրորդ միջազգային մրցաշարն է, որին մասնակցել են արցախցի մարզիկները: Առջևում ևս ունենք մրցաշար, որին մասնակցելու ենք: Փորձելու ենք պատվով ներկայացնել Արցախը և կրկին նոր մեդալներով վերադառնալ հայրենիք»,- ավելացրել է Ն. Աբրահամյանը: