«Իմ քայլի» պատգամավորն առաջարկում է խմբակցության արտահերթ նիստ հրավիրել, քննարկել գործընկերների պահվածքը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում երեկ մտքերի փոխանակման մինի հավաք է եղել, որտեղ պատգամավոր Արմեն Փամբուխչյանն ուշագրավ հայտարարություն է արել: Նա, մասնավորապես, ասել է, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների պահվածքը իրեն անհանգստացնում է: Փամբուխչյանը շեշտել է, որ այդ ամենը տեղի է ունենում Ազգային ժողովի ամբիոնից: Նա առաջարկել է խմբակցության արտահերթ նիստ հրավիրել և քննարկել իր առաջ քաշած հարցերը:

Արմեն Փամբուխչյանը Factor.am-ի հետ զրույցում չհերքեց տեղեկությունները, որ նման միտք հայտնել է: «Ես ասել եմ, որ պետք է մի հատ հավաքվենք ու ընդհանուր խոսենք: Ինձ երբեմն կարող է բան դուր չգալ, որի մասին մենք բաց ենք և արտահայտվում ենք: Ես հանդես եմ եկել մի նախաձեռնությամբ, որ խմբակցության ևս մեկ արտահերթ նիստի քննարկենք»,- ասաց նա:

Factor.am-ի հստակեցնող հարցին՝ իրեն հատկապես ո՞ւմ պահվածքն ու ելույթը ԱԺ ամբիոնից դուր չի եկել, պատգամավորը խուսափեց հստակ պատասխանել և անուններ տալ: «Ես զերծ եմ մնում այդ հարցին պատասխանելուց, քանի որ այդ ամենը ես ասել եմ մի քանի հոգու համար: Երբ ինչ-որ տեղից ինֆորմացիայի արտահոսք է լինում, ես զերծ եմ մնում պատասխանելուց»:

Նարեկ Կիրակոսյան