Ինչո՞ւ են թանկացել գազն ու բենզինը․ պատգամավորը՝ վարչապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն այսօր խորհրդարանում վարչապետ Փաշինյանին հիշեցրեց, որ անցյալ ամիս խորհրդարանը վավերացրեց Կառավարության կողմից ներկայացված օրինագիծ, որով մայիսի 1-ից գազի խմ-ը հաշվարկվելու է կգ-ով, ինչը գազի գնի թանկացման չի բերելու։ Ըստ պատգամավորի՝ պատկերը, սակայն, հակառակն է, քանի որ գազի գինը տարբեր գազալցակայաններում թանկացել է 10-20 տոկոսով, բենզինը ևս մի քանի օր է՝ թանկացել է 30 դրամով, ուստի հետաքրքիր է՝ ինչու։

Արձագանքելով  պատգամավորի հարցին՝ Կառավարության ղեկավարը նշեց, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարն ու ՊԵԿ պատասխանատուները, ինչպես այդ օրենքի ընդունումից առաջ, այնպես էլ այսօր շարունակում են պնդել, որ գազի գնի թանկացում չպետք է լիներ։ «Նրանք ինձ շարունակում են հավաստիացնել, որ մեր հաշվարկները ճիշտ էին և գազի գինը չպետք է թանկանար։ Ինձ խոստացել են, որ մեկ շաբաթվա մեջ այս հարցի շուրջ պետք է վերջնական եզրահանգման գանք»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ այսօր ՊԵԿ-ը գազալցակայանների գործունեության հետ կապված մոտ 10 մլրդ դրամի ակտ ունի գրած, դրանք նաև վիճարկվում են գազալցակայանների կողմից, ուստի դատարանների որոշումից հետո կհասկանան շուկայի իրական վիճակը:

Մանրամասները՝ տեսանյութում։