ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին կգա Հայաստան
Քաղաքականություն
08.05.2019 | 15:50Հոկտեմբերի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կժամանի Հայաստան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ ոչ միայն ՌԴ նախագահը, այլև ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները: Կլինի ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստ, ինչը շատ կարևոր է Հայաստանի համար։ Շատ հաճելի առիթ է մեր գործընկերներին տեսնել Երևանում»,- նշեց ՀՀ վարչապետը։