Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը մեղադրվել է ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի մեջ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3․360 թուրքական լիրայով (շուրջ 540 ԱՄՆ դոլար)։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսացության» (PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ. գրում է ermenihaber-ը:

Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանը Ջեմալին նախ դատապարտել է 1 տարի 6 ամիս 22 օր ազատազրկման։ Իսկ դրանից առաջ նա ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեղադրանքով Ստամբուլի 22-րդ դատարանի որոշմամբ դատապարտվել էր նաև 1 տարի 3 ամիս ազատազրկման։

Դատարանը նախ միավորել է երկու պատիժները, ապա դրանք փոխարինել դրամական տուգանքով։ Սակայն հաշվի առնելով մեղադրյալի՝ նախկինում ևս դատարանի առաջ կանգնած լինելու հանգամանքը, դատարանը չի հետաձգել վճռի իրագործումը։

Հասան Ջեմալին առաջադրված մեղադրանքի համար հիմք է հանդիսացել 2015 թ․ դեկտեմբերի 4-ին ընդդիմադիր «T24» թերթում Սիլվան բնակավայրի մասին հրապարակված «Նրանք վիշտն ու մահը մեզ համար այնքա՜ն սովորական են դարձրել․․․» հոդվածը։ Ըստ մեղադրանքի՝ այդ հոդվածում լրագրողը արդարացնում է ՔԲԿ-ի գործունեությունը՝ այդպիսով կատարելով ՔԲԿ-ի օգտին քարոզչություն: