«Հայաստան. Թավշյա հեղափոխության մեկամյակ» խորագրով միջոցառում և լուսանկարների ցուցադրություն գերմանական Հայրիխ Բյոլլ հիմնադրամում

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 7-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Բեռլինում ներկա գտնվեց Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպված` «Հայաստան. «Թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց» խորագրով քննարկմանը։

«Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հիմնադրամի նախագահ Էլեն Ուբերշերը (Ellen Überschär)։ Բանախոսներն էին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը և Մարիա Կարապետյանը, լրագրող, «EVN Report»-ի հիմնադիր Մարիա Թիթիզյանը, իրավաբան, շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստ Արթուր Գրիգորյանը։ Քննարկման մոդերատորն էր ԳԴՀ Կանաչների կուսակցության Հայնրիխ Բյոլլ քաղաքական հիմնադրամի Հարավային Կովկասում տարածաշրջանային կենտրոնի նորանշանակ ղեկավար դր. Շտեֆան Մայստերը։

Բանախոսներն անդրադարձան ՀՀ-ում նախորդ տարի տեղի ունեցած խաղաղ հեղափոխության ընթացքին, իշխանափոխությունից հետո կայացած խորհրդարանական ընտրություններին, իրավական պետության, ժողովրդավարության, մարդու իրավունքների դերի ամրապնդմանը, տնտեսական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այլն։

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվեց 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում կայացած ժողովրդական շարժման ընթացքը։

Միջոցառմանը ներկա էին գերմանական քաղաքական, գիտական շրջանակների պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ»,- ասված է հաղորդագրությունում: