Ասենք՝ Կարեն Կարապետյանը դիպլոմատը ձեռը գալիս դնում, բացո՞ւմ ա․ Փաշինյանը հեգնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունը, թե ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ճամպրուկով, որում 270 մլն դոլար է եղել, իր մոտ է գնացել, ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ ես երեկ չէ առաջին օրն ինչ–որ այլ տեղից ներգաղթել եմ Հայաստան: Դուք ինձ հարցնում եք սպառնալիքների մասի՞ն, հա։ Հիմա լուրջ պատասխանե՞մ հարցին՝ Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար ճամպրուկով եկել է ինձ մոտ։ 270 մլն դոլարը մի ճամպրուկում տեղավորվո՞ւմ է, ո՞վ գիտի»:

Նա ասաց՝ Կարեն Կարապետյանի հետ հանդիպել է ձերբակալվածների պահման վայրում: «Պատկերացրեք այդ տեսարանը: Գալիս է Կարեն Կարապետյանը, հետևից՝ ճամպրուկներով ինչ–որ մարդիկ։ Ասենք՝ դիպլոմատներով գալիս են, և փողերը բերում դնում են։ Կամ, ընդհանրապես, համարո՞ւմ եք, որ ինձ հետ հնարավոր է այդ կատեգորիաներով խոսել: Հնարավոր չէ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան