Ո՞վ ունի բարոյական իրավունք ինձ մեղադրելու Արցախը ծախելու մեջ․ վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եթե ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու անհրաժեշտություն ունենամ, կհանդիպեմ և ժողովրդին դրա մասին տեղյակ կպահեմ: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արցախում, որտեղ լինելու է և՛ ինքը, և Սերժ Սարգսյանը, վերջինին հանդիպելու հավանականության մասին հարցին:

«Ձեր կարծիքով՝ ես Սերժ Սարգսյանի հետ շփվելո՞ւ եմ: Երբ ինձ պետք լինի Սերժ Սարգսյանի հետ խոսել, ես կխոսեմ: Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մարդիկ որոշում են, որ ես պետք է Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ: Ես կորոշեմ՝ նրա հետ հանդիպե՞մ, թե՞ չէ: Սերժ Սարգսյանը չի կարող որոշել՝ ինձ հետ հանդիպե՞լ, թե՞ չէ, բայց ես կարող եմ որոշել: Պա՞րզ է այս ամեն ինչը»,- նշեց Փաշինյանը:

Նա, միաժամանակ, վերահաստատեց իր հայտարարությունը, որ Արցախի հարցով ժողովուրդը պետք է որոշում կայացնի. «Ամեն ինչ պետք է ժողովուրդը որոշի: Համակերպվե՛ք: ՀՀ-ում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը՝ Հայաստանում օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե ես բանակցությունների արդյունքում ունենամ այնպիսի լուծում, որ համարեմ՝ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կհրավիրեմ՝ հնարավոր է՝ հանրահավաք, հնարավոր է՝ ասուլիս, հնարավոր է՝ տեսաուղերձ, և կասեմ՝ այսպիսի տարբերակ կա, ժողովուրդ ջան, դուք թույլ տալի՞ս եք այս շրջանակում բանակցել»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ արցախյան հիմնախնդրի հետ կապված ամենակարևորն է՝ ձևակերպել, թե ինչ ենք ուզում: «Եկեք հստակ ձևակերպենք և ասենք՝ վարչապե՛տ, սա է քո խնդիրը: Գնում ենք բանակցությունների, գրում են՝ ծախեցին հողերը: Ծախողը դուք եք: Ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ որևէ բան ծախելու մեջ մեղադրի»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան