Հայաստանի քաղաքական դաշտում կան ազդեցության գործակալներ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այն խնդիրները, որոնք կապված են մեր երկրի անվտանգության հետ, ԱԱԾ-ի հսկողության ներքո են, և երբ որոշ գործեր կհասունանան այնքան, որ այլ փուլ կմտնեն, հանրությունը տեղեկատվություն կստանա: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց դեռևս 2015 թվականին արված իր մի հայտարարություն. «Ես ասել եմ դեռևս 2015 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում, որ Հայաստանի Հանրապետությունից, որպես կատեգորիա, պետք է արմատախիլ արվի, ասենք, արևմտամետությունը, ամերիկամետությունը, ռուսամետությունը, և նաև պետք է արմատախիլ արվի հակառուսությունը, հակաեվրոպականությունը… մենք պետք է լինենք պրոհայկական դիրքերի վրա»,- ասաց նա:

Հարցին, թե փետրվարին Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասելով՝ «պետք է թույլ չտանք, որ ՀՀ-ում գործեն քաղաքական գործիչներ, որոնք ավելի շատ օտարերկրյա գործակալներ են, քան ՀՀ քաղաքացիներ», ո՞ւմ նկատի ուներ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Գործակալներ ասելով՝ կա նաև «ազդեցության գործակալներ» հասկացությունը: Եվ կարծում եմ, որ շատ մեծ գաղտնիք էլ չի, որ Հայաստանի քաղաքական դաշտում եղել են և կան մարդիկ, ում գործունեությունը կարելի է որակել որպես ազդեցության գործակալ: Նաև այդպիսին եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում որևէ հարց լուծելու համար նույնիսկ գործողություններ են ձեռնարկում՝ օտարերկրյա աջակցություն ստանալու համար: Դրա դրսևորումները երբեմն շատ հրապարակային են, այնպես որ՝ այն, ինչ ես տեսնում եմ, դուք էլ կարող եք տեսնել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան