Եթե ինձ մնար, կնախընտրեի ԼՂ հարցով բանակցություններն ընթանային իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ չեմ պատրաստվում գաղտնիքներ ունենալ, եթե ինձ մնար, կնախընտրեի, որ ԼՂ հարցով բանակցություններն իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընթանային: Այս մասին վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքականությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ չափազանց թափանցիկ է»,- ընդգծեց վարչապետը։

Անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան բանակցությունների և կողմերի միջև համաձայնագրի հնարավոր ստորագրմանը՝ Փաշինյանը նշեց, որ դրանք Հայաստանի հետ ուղիղ առնչություն չունեն։

«ԵՄ գործընկերների հետ իմ շփումներում ասել եմ, որ ճիշտ կլինի՝ տարածաշրջանային տարբեր իրավիճակներում բանակցային գործընթացները և որդեգրված սկզբունքները չաղավաղվեն ու չայլակերպվեն, իսկ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների շրջանակը հստակ պահպանվի։ Հույս ունենք, որ այս հարցում սկզբունքային մոտեցում կլինի»,- ընդգծեց Փաշինյանը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ կոնկրետ փաստաթղթի ստորագրման մասին վարչապետը նշեց. «Մենք համարում ենք, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափն է, և այնտեղ հարցի լուծումը տեսականորեն հնարավոր ենք համարում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան