Նախկին իշխանությունը ԱԱԾ-ում կարևոր նյութեր է ոչնչացրել, դա հանցագործություն է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
Բոլորը

ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս է՝ ծառայողական քննություն է ընթանում, որովհետև նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել: Այսօր՝ մայիսի 8-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա ծառայողական քննություն է ընթանում այդ կապակցությամբ: Ես չեմ ուզում ասել՝ ինչ արդյունքի կբերի, բայց, այո՛, կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Ես իրավաբան չեմ, բայց իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է»,- ասաց վարչապետը:

Հարցին, թե ո՞վ կարող է վերահսկել Ազգային անվտանգության ծառայությանը, վարչապետը պատասխանեց՝ բոլորը:

«Ես ԱԺ-ում երկար ժամանակ ասել եմ՝ ինչո՞ւ ԱԱԾ տնօրենը չի գալիս բյուջեի կատարման հաշվետվության, բյուջեի նախագծի ներկայացման, նաև Ոստիկանության պետը, Երևանի քաղաքապետը: Հիմա և՛ ԱԱԾ պետը, և՛ ոսստիկանապետը մի քանի անգամ արդեն եղել են Ազգային ժողովում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան